Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու բոլոր 13 դեպքերը բացահայտվել են

21:40, 12 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 11-ից 12-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքերն էլ բացահայտվել են։

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։

Բացահայտվել է գողության 9, խարդախության 8, խուլիգանության 2 և ապօրինի ծառահատման 1 դեպք: 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմանական վնասվածք հասցնելու 1 դեպք:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


© 2009 ARMENPRESS.am