ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ. 12-01-18

17:58, 12 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հունվարի 12-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.80 դրամով և կազմել 483.51 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 7.51 դրամով և կազմել 586.16 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 8.55 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.68 դրամով և կազմել 658.06 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 17.35 դրամով և կազմել 20567.08 դրամ: Արծաթի գինը նվազել է 2.39 դրամով և կազմել 264.42 դրամ: Պլատինի գինն աճել է 146.05 դրամով և կազմել 15249.85 դրամ:


© 2009 ARMENPRESS.am