Չեխիայում սկսվել են նախագահական ընտրությունները

17:50, 12 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայում հունվարի 12-ին տեղական ժամանակով ժամը 14:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 17:00-ին) սկսվել Է նախագահական ընտրությունների առաջին փուլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չեխիայի բոլոր ընտրություններում քվեարկությունն ավանդաբար անցկացվում Է երկու օրվա ընթացքում, ուրբաթ օրը այն կտեւի մինչեւ 22:00-ն, իսկ շաբաթ օրը կանցկացվի ժամը 8:00-ից մինչեւ 14:00-ն»,-ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Պրահայից ոչ հեռու գտնվող Վելտրուսի ոչ մեծ քաղաքի ընտրական հանձնաժողովի նախագահ Լուկաշ Կոգոուտը, հավելելով, որ ընտրողների մասնակցությունն սպասում Է 2013 թվականին պետության ղեկավարի նախորդ ընտրությունների մակարդակով՝ 50-60 տոկոս:

Որպես նախագահի թեկնածուներ են գրանցվել ինը մարդ: Հասարակական կարծիքի վերջին հարցման համաձայն, որն անցկացվել Է հունվարին, հաղթողի գլխավոր հավակնորդներն են՝ երկրի գործող ղեկավար Միլոշ Զեմանը, որն ստացել Է հարցվածների 45,5 տոկոսի աջակցությունը, եւ Գիտությունների ակադեմիայի նախկին նախագահ Յիրկի Դրագոշը, որի թեկնածության օգտին արտահայտվել Է հարցվածների 27,2 տոկոսը:


© 2009 ARMENPRESS.am