Համազգային թատրոնը խաղաշրջանը կբացի «Անբան Հուռին» ներկայացմամբ

17:30, 12 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը 26-րդ թատերաշրջանը կբացի հունվարի 21-ին «Անբան Հուռին» մանկական բեմադրությամբ (ռեժիսոր`Հրաչյա Գասպարյան):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից, հունվարի 26-ին կցուցադրվի բեմադրիչ Վիգեն Ստեփանյանի «Sale» ներկայացումը, հունվարի 27-ին` բեմադրիչ Հրաչյա Գասպարյանի «Բլեզ»-ը: Ամիսը կեզրափակվի ռեժիսոր Հրաչյա Գասպարյանի «Ամենալավ տունը» բեմադրությամբ:


© 2009 ARMENPRESS.am