Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը ձնահոսքի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

15:30, 12 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 12 - ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ձնահոսքի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:


© 2009 ARMENPRESS.am