Լավրովը եւ Զարիֆը քննարկել են Սիրիայի իրադրությունը Ազգային երկխոսության կոնգրեսի նախաշեմին

14:45, 12 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի եւ Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մոհամադ Ջավադ Զարիֆը հունվարի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի իրադրությունը Ազգային երկխոսության կոնգրեսի նախաշեմին, որը, ինչպես սպասվում Է, անցկացվելու Է Սոչիում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում:

«Հունվարի տասներկուսին տեղի Է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

«Սոչիում կայանալիք Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի նախաշեմին շարունակվել Է Սիրիայում ստեղծված իրադրության շուրջ կարծիքների փոխանակությունը՝ ՄԱԿ-ի հովանու ներքո ԱԽ-ի 2254 բանաձեւի հիման վրա այս երկրում քաղաքական կարգավորման ուղիներ գտնելու շեշտադրմամբ»,-նշվում Է փաստաթղթում:

Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը հունվարի 29-30-ին տեղի կունենա Սոչիում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am