ԱՄՆ-ի կոնգրեսականները հավանություն տվեցին արտասահմանում լրտեսության ծրագրի երկարաձգմանը

14:34, 12 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հունվարի 11-ին քվեարկել Է այլ պետությունների՝ ահաբեկչության մեջ կասկածվող բնակիչների հեռախոսազրույցների գաղտնալսում եւ Էլեկտրոնային նամակագրության որսում իրականացնող ծրագրի գործողության ժամկետը վեց տարով երկարաձգելու օգտին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրա բուն գոյությունն արդեն առաջին անգամը չԷ, որ վեճեր Է հարուցում ոչ միայն հենց Միացյալ Նահանգներում, այլեւ աշխարհի այլ երկրներում:

Քվեարկությունն անցել Է ավելի շուտ ըստ կուսակցական պատկանելության: Երկարաձգման օրինագծին մեծավ մասամբ հավանություն են տվել հանրապետականները՝ 256 կոնգրեսական, դրա դեմ հանդես Է եկել պալատի 164 անդամ՝ առավելապես դեմոկրատները:

Այժմ այն կներկայացվի ԱՄՆ-ի Սենատի քննարկմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am