Լոնդոնի քաղաքագլուխը ողջունել Է Մեծ Բրիտանիա չայցելելու Թրամփի որոշումը
14:31, 12 Հունվար, 2018«Նրա այցը, որը պլանավորված Է հաջորդ ամսին, անկասկած, կբերի բողոքի զանգվածային ակցիաների»,- հայտարարել Է քաղաքապետը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել Է, որ չեղարկում Է փետրվարին պլանավորված իր այցը Մեծ Բրիտանիա:
«Լոնդոն իմ ուղեւորությունը չեղարկելու պատճառն այն Է, որ ես չեմ պաշտպանում Լոնդոնի լավագույն դեսպանատներից մեկը գրոշների դիմաց վաճառելու Օբամայի վարչակազմի որոշումը, որպեսզի այնուհետեւ 1,2 մլրդ դոլարով նորը կառուցենք հեռավոր շրջանում: Դա վատ գործարք Է: Ես չեմ պատրաստվում կտրել ժապավենը (դիվանագիտական ներկայացուցչության նոր շենքի բացման արարողության ժամանակ)»,- գրել Է Թրամփը Twitter-ի իր Էջում:
Պլանավորվում Էր, որ Թրամփը Լոնդոն աշխատանքային այցի շրջանակներում կմասնակցի ԱՄՆ-ի դեսպանության նոր շենքի բացման արարողությանը, ինչպես նաեւ փետրվարի 26-ին եւ 27-ին բանակցություններ կվարի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ: Այժմ, ինչպես նշվում Է, Լոնդոնում ամերիկյան դեսպանատունը կբացի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
© 2009 ARMENPRESS.am