ԱՄՆ-ում «Ջրի ձեւը» ֆիլմը Critics’ Choice մրցանակին Է արժանացել գլխավոր անվանակարգում
14:01, 12 Հունվար, 2018«Ջրի ձեւը» ֆիլմն այս տարի առաջատարն Է դարձել այն մրցանակի անվանակարգերի թվով, որը շնորհվում Է ԱՄՆ-ի եւ Կանադայի կինոքննադատների ասոցիացիայի կողմից: Ընդամենը ժապավենը ներկայացված Էր 14 կատեգորիաներում: Արդյունքում կինոնկարը, որը պատմում Է համր կնոջ եւ երկկենցաղ մարդու սիրո ֆանտաստիկ պատմությունը, ստացել Է չորս արձանիկ, ներառյալ լավագույն ռեժիսուրայի համար պարգեւը:
«Լավագույն դերասան» կատեգորիայում մրցանակին արժանացել Է Հարի Օլդմանը, որը «Մութ ժամանակներ» ժապավենում մարմնավորել Է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի (1874-1965 թթ.) կերպարը: Կնոջ լավագույն դերի համար պարգեւը շնորհվել Է ամերիկուհի Ֆրենսիս Մաքդորմանդին: «Երեք գովազդային վահանակ Էբբինգի սահմանին, Միսսուրի» կինոնկարում նա մոր դերակատարն Է, որը փորձում Է վիշտը ամոքել դստեր սպանությունից հետո: Սեմ Ռոքուելը, որը խաղացել Է նույն այդ ժապավենում, պարգեւատրվել Է տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար: ԱՄՆ-ի եւ Կանադայի կինոքննադատները երկրորդ պլանի լավագույն դերասանուհի են ճանաչել Էլլիսոն Ջեննիին՝ «Տոնյան՝ ընդդեմ բոլորի» ֆիլմում նրա աշխատանքի համար: Բոլոր այս չորս դերասաններն ու դերասանուհիները հունվարի 7-ին նաեւ «Ոսկե գլոբուսի» են արժանացել նույն անվանակարգերում:
«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում պարգեւը շնորհել են գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Ակինի «Վերջնագծին» կինոնկարին: Քննադատները լավագույն անիմացիոն ֆիլմ են ճանաչել Pixar հայտնի ստուդիայի հերթական կինոնկարը՝ «Կոկոյի գաղտնիքը», որն ավելի վաղ արդեն ստացել Էր «Ոսկե գլոբուս» մրցանակ:
Լավագույն դրամատիկական սերիալ Է ճանաչվել «Սպասուհու պատմությունը»: Critics՚ Choice մրցանակը շնորհվում Է Կինոքննադատների ասոցիացիայի կողմից, որոնք աշխատում են ԱՄՆ-ի եւ Կանադայի հեռուստատեսությունում, ռադիոյում եւ ինտերնետ-հրատարակություններում: Այդ մասնագիտական միավորումը բաղկացած Է մոտավորապես 250 մարդուց եւ այդօրինակ խոշորագույն կազմակերպությունն Է համարվում Հյուսիսային Ամերիկայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
© 2009 ARMENPRESS.am