Facebook-ը նախապատվությունը կտա ընտանիքին ու ընկերներին
13:16, 12 Հունվար, 2018«Առաջին փոփոխությունները կվերաբերեն նորությունների ժապավենին, որտեղ դուք (օգտատերերդ) կկարողանաք ավելի շատ (տեղեկատվություն) տեսնել ձեր ընկերների, ընտանիքի եւ խմբերի մասին: Քանի որ մենք այն մղում ենք առաջին պլան, ապա դուք ավելի քիչ կտեսնեք հասարակական կոնտենտ, ինչպես գրառումներն ընկերություններից, բրենդներից եւ ԶԼՄ-ներից»,- գրել Է Ցուկերբերգը սոցցանցի իր Էջում:
Նրա գնահատմամբ՝ նորամուծությունները, որոնց ներդրման համար կպահանջվի մի քանի ամիս, օգուտ կբերեն ընկերությանը:
Սոցցանցի ամսական լսարանն ամբողջ աշխարհում գերազանցում Է 2 միլիարդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
© 2009 ARMENPRESS.am