Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը կազմակերպում է «Հնդկական ֆիլմերի փառատոն»

12:17, 12 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-հնդկական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի տոնակատարությունների շրջանակներում Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը կազմակերպում է «Հնդկական ֆիլմերի փառատոն»։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունից, հնդկական երեք ֆիլմ կցուցադրվի հունվարի 19, 20 և 21-ին Մոսկվա կինոթատրոնի կապույտ դահլիճում (Աբովյան 18), ժ․18։00-ին՝ համաձայն ստորև բերված ծրագրի՝

Բահուբալի 2։ Ավարտ

(Որդին վրեժ է լուծում՝ ֆանտաստիկ մարտաֆիլմ- բլոկբաստեր։)

Հինդի դպրոց

(Ծնողները ցանկանում են բարձրորակ կրթություն տալ իրենց աղջկան հեղինակավոր դպրոցում։ Նրանց հետապնդումների զվարճալի նկարագրությունը։)

Մամա

(Զգացմունքային պատմություն մոր մասին, ով պատրաստ է ամեն ինչի՝ իր աղջկա հետ կատարվածի վրեժը լուծելու համար։ Էմոցիոնալ դրամա։)

Բոլոր ֆիլմերը կրկնօրինակված են ռուսերենով, ունեն անգլերեն ենթագրեր։

Մուտքն ազատ է։ 


© 2009 ARMENPRESS.am