«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է փոխանակել Մխիթարյանին «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստի հետ. The Sun  

12:15, 12 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունը Իտալիա շարունակում է մնալ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` անգլիական The Sun պարբերականը գրում է, որ «կարմիր սատանաները» ցանկություն ունեն գնել «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստ Ալեքս Սանդրոյին և պատրաստ են այդ գործարքում ներառել նաև Մխիթարյանին:

Այս օրերին «կարմիր սատանաները» ուսումնամարզական հավաք են անցկացնում Դուբայում, որին մասնակցում է նաև Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը:


© 2009 ARMENPRESS.am