Մեկնարկում է դահուկասպորտի Հայաստանի առաջնությունը

12:08, 12 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է դահուկասպորտի Հայաստանի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի առաջնությանը մասնակցում են մոտ 50 մարզիկներ, ոչ միայն Հայաստանից, այլ նաև Իրանից, Բրազիլիայից և Մեքսիկայից: Մրցումային առաջին օրը կպայքարեն կանայք` 5 կմ և տղամարդիկ 10 կմ ազատ ոճում:

Հայաստանի առաջնությունը կմեկնարկի հունվարի 12-ին և կեզրափակվի 14-ին:


© 2009 ARMENPRESS.am