Թիլերսոնը եւ Գաբրիելը քննարկել են Իրանի գործունեությունը

10:10, 12 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը քննարկել են «Իրանի ապակայունացնող գործունեությունը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը:

«Նրանք քննարկել են Իրանի ճնշիչ գործողությունները բողոքի ակցիաների մասնակիցների դեմ եւ նրա ապակայունացնող գործողությունները Մերձավոր Արեւելքում»,- ասված Է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: Նշվում Է, որ Գերմանիայի ԱԳ նախարարը պետքարտուղարին տեղեկացրել Է այն հարցերի շուրջ եվրոպական եռյակի, Եվրամիության եւ Իրանի միջեւ հունվարի 11-ին կայացած քննարկումների մասին, որոնք չեն վերաբերվում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին:

Նախօրյակին Գաբրիելը հայտարարել Է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքի եվրոպական մասնակիցները պատրաստ են համաձայնագիրը պաշտպանել դրա տապալման բոլոր փորձերից: «Սա միասնական դիրքորոշում Է: Մենք ցանկանում ենք Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը պաշտպանել այն խախտող բոլոր որոշումներից՝ ում կողմից Էլ որ դրանք ստացվեն»,-ասել Է նա:

Գաբրիելը նաեւ հայտարարել Է մերձավորարեւելյան տարածաշրջանի խնդրահարույց թեմաները եվրոպական երկրների հետ քննարկելու Թեհրանի պատրաստակամության մասին: «Մենք այսօր պայմանավորվեցինք, որ շատ արագ երկխոսություն ենք սկսելու կոնֆլիկտային թեմաների շուրջ: Ես ուրախ եմ, որ մեր ընդհանուր առաջարկն ընդունվեց»,-հավելել Է Գերմանիայի ԱԳ նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am