Պուտինը և Աբասը փետրվարի 12-ին հանդիպում կունենան Մոսկվայում

21:23, 11 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը փետրվարի 12-ին Մոսկվայում հանդիպում կունենան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են Մոսկվայում Պաղեստինի դեսպանատանից:

«Այո, հանդիպումը կկայանա փետրվարի 12-ին»,- վստահեցրել են դեսպանատանը:

Կրեմլի մամուլի ծառայությունը դեռևս չի հայտարարել նման հանդիպման մասին:

 

 


© 2009 ARMENPRESS.am