Նախագահական ընտրություններին մասնակիցների մեծ թիվն աշխուժացնում է քննարկումը. Պուտին

20:40, 11 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նորմալ է համարում նախագահական առաջիկա ընտրություններին մեծ թվով թեկնածուների առաջադրումը, ինչը թարմացնում է քննարկումները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նման կարծիք Պուտինը հայտնել է տպագիր մամուլի և գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում նախագահի պաշտոնի համար մեծ թվով թեկնածուների առկայությունը:  

«Ինձ թվում է, որ դա նորմալ է և լավ: Այս նախընտրական փուլը որոշակի չափով հասարակությանը մշտապես լարում է, բայց, այնուամենայնիվ, այն լավ է նրանով, որ հնարավորություն է տալիս մարդկանց արտահայտվել, խոսել երկրի խնդիրների մասին, այն ճանապարհների մասին, որոնք տարբեր մարդիկ առաջարկում են այդ խնդիրների լուծման հետ կապված: Դա օգտակար է, դա թարմացնում է քննարկումը»,- ասել է նա: 

ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 20-ից ավելի թեկնածու:


© 2009 ARMENPRESS.am