Huawei-ն շահել Է սեփականության իրավունքների խախտման գործով դատավարությունը Samsung-ի դեմ
17:38, 11 Հունվար, 2018Ինչպես հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, ՉԺՀ-ի Շենչժեն քաղաքի (Գուանդունի հարավային նահանգ) Միջին ատյանի ժողովրդական դատարանը հունվարի 11-ին Samsung-ին մեղավոր Է ճանաչել Huawei-ի այն արտոնագրերի խախտման մեջ, որոնք կապված են անլար կապի տեխնոլոգիաների հետ, եւ նրան պարտավորեցրել Է դադարեցնել համապատասխան ապրանքի արտադրությունն ու վաճառքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Huawei-ն 2016 թվականի մայիսին Samsung-ի դեմ հայց Էր ներկայացրել Կալիֆոռնիայի նահանգի եւ չինական Շենչժեն քաղաքի դատարաններ: Հարավկորեական ընկերությունը դատարան Էր դիմել համանման պատասխան գանգատով:
Samsung-ի հայցերի վերաբերյալ դատավճիռը դեռեւս չի հայտարարվել: Samsung-ը, Huawei-ն եւ Apple-ը մտնում են սմարթֆոնների արտադրության համաշխարհային առաջատարների եռյակի մեջ: Վերջին տվյալների համաձայն, չինական ընկերությանը բաժին Է ընկնում շարժական հեռախոսների արտադրության եւ վաճառքների գլոբալ շուկայի մոտավորապես 10 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
© 2009 ARMENPRESS.am