Sony-ն ներկայացրել Է նոր սերնդի շնիկ-ռոբոտ՝ արհեստական ինտելեկտի տարրերով

16:08, 11 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Sony կորպորացիան հունվարի 11-ին Տոկիոյի իր կենտրոնակայանում ներկայացրել Է aibo նոր Էլեկտրոնային շնիկ-ռոբոտը՝ արհեստական ինտելեկտի տարրերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արարողության ընթացքում, որը հեռարձակվել Է Համացանցում, առաջին սարքերը հանձնվել են դրանց այն գնորդներին, որոնք 2017 թվականին կարողացել են նորույթը ձեռք բերել Համացանցում կայացած նախնական վաճառքների ժամանակ:

Դրանք կարողանում են հաչել, տալիս են թաթը, արձագանքում են մեջքը, գլուխը եւ պարանոցը շոյելուն:

Aibo շնիկները հանդերձված են երկու խցիկով, որոնք դրանց թույլ են տալիս տարբերել իրենց տերերին եւ օտար մարդկանց, ինչպես նաեւ ինքնուրույն գտնել լրալիցքավորող սարք տանող ճանապարհը: Շնիկները մշտապես միացված են Համացանցին եւ տեղեկատվություն են փոխանակում այդ տիպի այլ սարքերի հետ, ինչը դրանց թույլ Է տալիս ավելի արագ ձեռք բերել նոր ունակություններ: Շունն ինքը վաճառվում Է 214 հազար իենից փոքր-ինչ պակաս (1,9 հազար դոլարից ավելի) գնով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am