«Արաբկիր» բուժկենտրոնում աղջիկ երեխա է մահացել

15:07, 11 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արաբկիր» բժշկական կենտրոնում երեկ երեկոյան 2006 թվականին ծնված աղջիկ է մահացել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեցին բժշկական կենտրոնից՝ նշելով, որ աղջիկը գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: «Երեխան ունեցել է ծանրագույն նեւրոլոգիական խնդիրներ՝ զարգացման խորը հապաղումով»,-տեղեկացրին բժշկական կենտրոնից:


© 2009 ARMENPRESS.am