Խալաթներով կրակոտ պարը սեւամորթ ընտանիքին աշխարհում հայտնի է դարձրել

13:27, 11 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter-ի @bluedizz նիկով օգտատերը ցուցադրել Է, թե ինչպես Է իր ընտանիքը որոշել դուրս գալ սթրեսից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Աղջիկը երաժշտություն Է միացրել, որի տակ սկսել Է պարել նրա մայրը: Այնուհետեւ նա ինքն Է սկսել պարել, ինչից հետո հարեւան սենյակից դուրս Է եկել հայրը, որը նույնպես մի քանի շարժում Է ցուցադրել:

Վերջում ընտանիքն ամբողջությամբ տրվել Է ընդհանուր կրակոտ պարին, որն արժանացել Է սոցցանցի օգտատերերի համակրանքին: Մեկրոպեանոց տեսանյութը հավաքել Է ավելի քան չորս միլիոն դիտում, դրա մասին մեկնաբանություններ են արել տասնյակ հազարավոր մարդիկ:


© 2009 ARMENPRESS.am