Էրդողանը «Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեի» մրցանակաբաշխությանը ստացել է «ամենանեղացկոտ առաջնորդ» կոչումը

18:17, 10 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լրագրողների պաշպանության միջազգային կոմիտեն» լրատվամիջոցների դեմ ամենաշատ ճնշումներ գործադրած երկրների նախագահների հատուկ մրցանակաբաշխություն է կազմակերպել: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken  պարբերականը: 

Կազմակերպությունը մրցանակաբաշխությանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհել է «ամենանեղացկոտ առաջնորդի» կոչումը:

«Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն» Էրդողանին նման կոչում շնորհելու հանգամանքը հիմնավորել է Թուրքիայի քրեական օրենսգրքում երկրի նախագահին կամ «թրքությունը» վիրավորելու համար քրեական պատիժ նախատեսող հոդվածի առկայությամբ:

 


© 2009 ARMENPRESS.am