Փոթիի նավահանգիստը երկրորդ օրն Է՝ փակ Է փոթորկի պատճառով

13:59, 10 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Փոթիի նավահանգիստը հունվարի 9-ից փակ Է փոթորկի պատճառով, որը մոլեգնում Է երկրի սեւծովյան ափին: Դրա ուժգնությունը հասնում Է 5 բալի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Sputnik-ին հայտնել Է նավահանգստի կապիտան Վախթանգ Թավբերիձեն:

«Սեւ ծովում փոթորիկը հասնում Է 4-5 բալի: Ուստի առայժմ նավագնացությունը դադարեցված Է: Նավահանգիստը փակվել Է երեկ ժամը 14:00-ին»,-ասել Է Թավբերիձեն: Վրաստանի տարածքում եղանակը կտրուկ վատացել Է հունվարի 9-ին: Երկրի շրջանների մեծ մասում գրանցվել են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով: Քամու ուժգնությունը տեղ-տեղ գերազանցում Է վայրկյանում 30 մետրը: Ըստ օդերեւութաբանների կանխատեսումների՝ եղանակը համեմատաբար կբարելավվի հունվարի 11-ին:


© 2009 ARMENPRESS.am