Թաիլանդի վարչապետը լրագրողներին հարկադրել Է շփվել իր ստվարաթղթե պատկերաքանդակի հետ

16:09, 9 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդի վարչապետ Փրայութ Չան Օչան Երեխաների պաշտպանության օրվան նվիրված մամուլի ասուլիս Է բերել իր ստվարաթղթե պատկերաքանդակը, որպեսզի խուսափի լրագրողների հետ շփումից: Միջոցառման տեսագրությունը հրապարակված Է Euronews-ի YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեսանյութում Չան Օչան կանգնած Է միկրոֆոնի առջեւ եւ ճեպազրույց Է անցկացնում թղթակիցների հետ: Այնուհետեւ, խույս տալով մամուլի ներկայացուցիչների հարցերից՝ նա իր օգնականներին խնդրում Է բերել իր պատկերով ստվարաթղթե քանդակը՝ ամբողջ հասակով, եւ լրագրողներին առաջարկում Է շփվել դրա հետ:

«Եթե ցանկանում եք ինչ-որ հարցեր տալ քաղաքականության եւ հակամարտությունների մասին, հարցրեք ահա այս մարդուն»,- մեջբերում Է վարչապետի խոսքը BBC-ն:


© 2009 ARMENPRESS.am