Ըմբշամարտի ֆեդերացիայում կրկին ղեկավար կազմի փոփոխություններ են տեղի ունեցել  

09:51, 9 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմում կրկին փոփոխություններ են եղել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանին փոխարինել է հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը:

Գալուստյանը 2014 թվականից զբաղեցնում է նաև Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետի պաշտոնը։

 


© 2009 ARMENPRESS.am