Թուրքական կողմը պատրաստվում է հայ-թուրքական սահմանին էլեկտրոնային սարքավորումներ տեղադրել

16:10, 8 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ թուրքական կողմը պատրաստվում է հայ-թուրքական սահմանին անվտանգության նկատառումներով տեղադրել էլեկտրոնային հսկող սարքեր:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: 

Թուրքական կողմը նմանատիպ սարքեր պատրաստվում է տեղադրել նաև թուրք-վրացական սահմանին: 

Թուրքիայի ներքին գործերի նախարարը նշել է, որ հայ-թուրքական և թուրք-վրացական սահմաններին առաջիկայում  պատ չի կառուցվի և իրենք կսահմանափակվեն միայն սարքերի տեղադրմամբ: 

Սուլեյման Սոյլուն անդրադառնալով թուրք-իրանական սահմանին կառուցվող 144 կմ երկարությամբ պատի կառուցման աշխատանքներին՝ հայտնել է, որ պատի գրեթե կեսն արդեն կառուցված է: 

Թուրքական կողմը Սիրիայի հետ սահմանին բետոնե պատի կառուցման աշխատանքներն ավարտել էր 2017թ-ին:


 

 


© 2009 ARMENPRESS.am