Իրանի ԱԳ նախարարը մտադիր Է ԵՄ-ի ներկայացուցիչների հետ խորհրդակցել միջուկային գործարքի շուրջ
13:23, 8 Հունվար, 2018Զարիֆը նշել Է, որ հանդիպումը նվիրված կլինի «ԳՀՀԾ-ի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի) նկատմամբ ԱՄՆ-ի ապակառուցողական քաղաքականությանը»: Հանդիպման անցկացման ամսաթիվը եւ վայրը չեն նշվում:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:
2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:
Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում Է այդ համաձայնագիրը եւ սպառնում Է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
© 2009 ARMENPRESS.am