ՀՀ Նախագահը Մովսես Հակոբյանին շնորհել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում

22:00, 30 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սերժ Սարգսյանի՝ դեկտեմբերի 30-ին ստորագրած հրամանագիրը զետեղված է ՀՀ Նախագահի պաշտոնական կայքում:

 


© 2009 ARMENPRESS.am