Հայաստանում փողի բազան ու զանգվածը նոյեմբերի վերջին աճել են հոկտեմբերի համեմատ

15:59, 29 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փողի բազան ընթացիկ տարվա նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 1 տրիլիոն 031 միլիարդ 293 միլիոն դրամ, հոկտեմբերի նկատմամբ այն աճել է 18 միլիարդ 725 միլիոն դրամով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս են վկայում ՀՀ կենտրոնական բանկի նախնական տվյալները:

2017 թ. նոյեմբերի վերջի դրությամբ փողի զանգվածը կազմել է 2 տրիլիոն 467 միլիարդ 285 միլիոն  դրամ և նախորդ ամսվա նկատմամբ  աճել 33 միլիարդ 300 միլիոն դրամով:

Ըստ միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակի` համախառն միջազգային պահուստները 2017-ի նոյեմբերի վերջի դրությամբ կազմել են 2 միլիարդ 174.4 միլիոն դոլար: Համախառն պահուստների կազմում ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվները կազմել են 2 միլիարդ 142.8 միլիոն դոլար, որից 1 միլիարդ 435.7 միլիոն դոլարը` արժեթղթեր, իսկ 707.1 միլիոն դոլարը` կանխիկ արտարժույթ և ավանդներ։ 


© 2009 ARMENPRESS.am