Ավստրալիայում տարեց զույգը վիճակախաղով շքեղ առանձնատուն Է շահել

15:20, 29 Դեկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայում հայտարարել են RSL Art Union հանրաճանաչ վիճակախաղի հաղթողներին: Ինչպես հայտնել Է Bendigo Advertiser-ը, 4,1 միլիոն ավստրալական դոլար արժողությամբ շքեղ առանձնատունը բաժին Է ընկել տարեց զույգի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անվտանգության նկատառումներով հաղթողների իսկական անունները չեն հրապարակվում: Նրանց տվել են Քեն եւ Մարգարետ Ռայթ կեղծանունները: Զույգը վիճակախաղի տոմսերը գնել Է որպես Սուրբ Ծննդյան տոնի նվեր: Երբ նրանց հայտնել են շահման մասին, նախ նրանք չեն հավատացել եւ մի քանի անգամ հարցրել են, թե դա ճիշտ Է արդյոք:

Առանձնատունը, որը նրանք ստացել են, գտնվում Է Քվինսլենդի նահանգի ծովեզերքին: Այնտեղ կան մի քանի բնակարաններ եւ փենթհաուս: Բնակարանները վարձակալության տալուց տարեկան եկամուտը, խաղարկության կազմակերպիչների հաշվարկներով՝ կկազմի շուրջ 200 հազար ավստրալական դոլար:


© 2009 ARMENPRESS.am