Apple-ը խոստացել Է երբեք չդանդաղեցնել հին iPhone-ների աշխատանքը
13:52, 29 Դեկտեմբեր, 2017Մեկնաբանության մեջ նշվում Է, որ շուրջ մեկ տարի առաջ թողարկված iOS -ի 10.2.1 նորացումը նվազեցնում Է iPhone 6, iPhone 6 Plus, iPhone 6s, iPhone 6s Plus եւ iPhone SE մոդելների արտադրողականությունը՝ մարտկոցի աշխատանքի տեւողությունը մեծացնելու եւ սմարթֆոնների հանկարծակի անջատումների հետ կապված խնդիրներից խուսափելու համար:
Ընկերությունում խոստացել են ԱՄՆ-ում հին մոդելների համար մարտկոցները փոխելու արժեքը իջեցնել 50 դոլարով (79-ից մինչեւ 29): Բացի դրանից, iOS-ի նորացումը, որը կթողարկվի 2018 թվականի սկզբին, օգտատերերին ավելի շատ տեղեկատվություն կտրամադրի կուտակիչների վիճակի վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
© 2009 ARMENPRESS.am