Հայտարարվել են տարվա ամենաթերագնահատված ֆիլմերը

12:20, 29 Դեկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Variety պորտալը կազմել Է 2017 թվականին Էկրան բարձրացած 13 առավել թերագնահատված կինոժապավենների ցուցակը: Վարկանիշը կազմելիս գնահատվել են, մասնավորապես, ֆիլմերի դրամարկղային մուտքերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առաջատարը դարձել Է ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի «Սուրբ եղջերուի սպանությունը» կինոնկարը՝ Նիկոլ Քիդմանի եւ Քոլին Ֆարելի մասնակցությամբ: Այն պատմում Է մի վիրաբույժի մասին, որը հարկադրված Է զոհաբերություն կատարել իր հիվանդ որդուն օգնելու համար: Նշվում Է, որ ֆիլմին դրականորեն են արձագանքել Կաննի փառատոնի քննադատները, սակայն վարձույթում այն շատ փող չի բերել:

Երկրորդ տեղում Ջեյմս Գրեյի «Կորսված Z քաղաքը» ժապավենն Է բրիտանացի հետազոտողի մասին, որը հին բնակավայր Էր փնտրում Ամազոնիայում: Երրորդ հորիզոնականում հայտնվել Է «Սեռերի ճակատամարտը» դրամատիկական կատակերգությունը, որը պատմում Է Ուիմբլդոնի չեմպիոն Բոբի Ռիգսի եւ թենիսիստուհի Բիլի Ջին Քինգի միջեւ թենիսի 1973 թվականի լեգենդար մրցախաղի մասին:

Ցուցակում նաեւ տեղ են գտել «Ավելի ուժեղ», «Մադբաունդ» ֆերման», «Փաթի Քեյքս», «Լողափի առնետները», «Մեկ րոպեում 120 հարված», «Ուրվականի պատմությունը», «Անձնական գնորդ», «Լավ ժամանակ» եւ «Նրանց աստղային ժամը» կինոնկարները: Վարկանիշը եզրափակում Է «Սահմանագծին» գերմանական դրաման մի կնոջ մասին, որը որդուն եւ ամուսնուն կորցրել Է ահաբեկչական գրոհի հետեւանքով եւ որոշել Է վրեժ լուծել արմատական մեթոդներով:


© 2009 ARMENPRESS.am