Կհիմնվի Հայաստանի տեխնոլոգիական համալսարան

20:07, 28 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգին: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ համալսարանը կոչված է դառնալու համաշխարհային հավակնություններով առաջատար համալսարան, որը կհանդիսանա հարթակ կրթության, հետազոտությունների և տեխնոլոգիական ձեռներեցության համար։

«Հայեցակարգը սահմանում է Տեխնոլոգիական համալսարանի ռազմավարական նպատակները, ստեղծման, գործունեության կազմակերպման սկզբունքներն ու առանձնահատկությունները և հիմք է հանդիսանում տեղական և միջազգային գործընկերների հետ բանակցությունների համար: Տեխնոլոգիական համալսարանի ռազմավարական նպատակը Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացումն ու տարածումն է»,- «Արմենպրես»-ը, նշեց նախարարը։

Մկրտչյանի համոզմամբ, համալսարանը կնպաստի Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների ուղղությամբ բարձրագույն կրթության զարգացմանը։

 


© 2009 ARMENPRESS.am