Ընտրվել են ԱՄՆ-ի նախագահի կնոջ ամենաարտասովոր հագուստները
15:17, 28 Դեկտեմբեր, 2017Ոճաբանները գնահատել են այն զգեստը, վերարկուն եւ կոստյումները, որոնք Դոնալդ Թրամփի կինը 2017 թվականին տարբեր միջոցառումների ժամանակ հագել Է Ամերիկայում եւ Եվրոպայում: Դրանց թվում Է՝ վառ վարդագույն զգեստը, որով Մելանյան սեպտեմբերին ելույթ Է ունեցել ՄԱԿ-ում, սառցաերկնագույն զգեստը՝ ամուսնու պաշտոնակալության արարողության ժամանակ եւ Dolce & Gabbana-ի վերարկուն՝ վարդերի տեսքով ծավալուն ապլիկացիաներով:
Հրատարակությունը նշում Է, որ Մելանյան գնումները կատարում Է իր ոչ պաշտոնական ոճաբան-կոնսուլտանտի՝ Էրվե Պիեռի օգնությամբ: Նյու Յորքում նրա սիրելի խանութներն են՝ Bergdorf Goodman եւ Saks հանրախանութները, ինչպես նաեւ Michael Kors-ի եւ Christian Dior-ի բուտիկները: Եվրոպայում ԱՄՆ-ի նախագահի կինը, բացի արդեն հիշատակված Dolce & Gabbana-ից, նախընտրում Է այցելել Fendi, Valentino եւ Alexander McQueen նորաձեւության տների խանութները:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Մելանյա Թրամփը Սուրբծննդյան երեկույթի համար ընտրել Է Christian Louboutin ֆրանսիական մակնիշի կոշիկները:
© 2009 ARMENPRESS.am