ՀՀ կառավարության 2018 թվականի գործունեության ռեժիմն ավելի խիստ է լինելու

12:37, 28 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության 2018 թվականի գործունեության ռեժիմն ավելի խիստ է լինելու: Այդ մասին գործադիրի նիստի ավարտին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Օրակարգը սպառվեց, այսօր ռեկորդ ենք գրանցել: 71 հարցից 34-ը զեկուցվող էր, կառավարության ամենաերկար նիստերից մեկն էր: Երկու եզրակացություն` կամ իրականում հոգնել ենք, կամ ընդհանրապես չենք հոգնել, ո՞րն է՝ չգիտեմ: Բոլորիդ Նոր տարին շնորհավոր, լավ տարի եմ ցանկանում, ռեժիմն ավելի խիստ և ուժեղ է լինելու, լավ հանգստացեք, վայելեք, շնորհակալություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ եզրափակեց Կարեն Կարապետյանը:   


© 2009 ARMENPRESS.am