Իրանում առնվազն 75 մարդ Է տուժել երկրաշարժից

13:40, 27 Դեկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 75 մարդ Է տուժել, եւս մեկը՝ զոհվել Իրանի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ISNA գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:

Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 4,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել լույս հոկտեմբերի 27-ի գիշերը Թեհրանից ոչ հեռու գտնվող Ալբորզի նահանգում:

«Այդ երկրաշարժի հետեւանքով 75 տուժածներից 53-ին բուժօգնություն Է ցուցաբերվել տեղում»,-հայտնել Է Ալբորզի նահանգի ճգնաժամային իրավիճակների վարչության ղեկավար Մեհդի Մեհրուրը, նշելով, որ 22 մարդ գտնվում են բուժհաստատություններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am