Բրիժիտ Բարդոն հուշագրություններ Է հրատարակելու
13:24, 27 Դեկտեմբեր, 2017«Այս գիրքը կամփոփի իմ գործունեությունը: Այն կկոչվի «Արցունքներ մարտում»: Դա կլինի իմ վերջին գիրքը. ես այլեւս մտադիր չեմ այլ գրքեր լույս ընծայել»,- ասել Է 83-ամյա ֆրանսուհին: Նա ընդգծել Է, որ հուշագրություններում կշարադրի «աշխարհի եւ հասարակության իր տեսլականը, այն բանի տեսլականը, թե իշխանություններն ինչ կերպ են այն կառավարում, ինչպես նաեւ, թե ինչպես են վերաբերվում կենդանիներին» իր երկրում:
Հուշագրությունները կհրատարակի Ֆրանսիայի Plon խոշորագույն հրատարակչությունը: Բարդոյի նախորդ գիրքը «Ճիչ լռության մեջ»-ը, լույս Է տեսել 2003 թվականին Rocher հրատարակչությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
© 2009 ARMENPRESS.am