LG Display-ը Չինաստանում OLED-դիսփլեյների արտադրության գործարան կկառուցի 4,7 մլրդ դոլարով

17:47, 26 Դեկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: LG Display (LGD) հարավկորեական ընկերությունը օրգանիկ լուսադիոդներով լայնաֆորմատ դիսփլեյների (OLED) արտադրության գործարան Է կկառուցի Չինաստանի Գուանչժոու քաղաքում (Գուանդունի նահանգի վարչական կենտրոն): Ինչպես դեկտեմբերի 26-ին հայտնել Է «21 Շիցզի Ցզինցզի Բաոդաո» Էլեկտրոնային հրատարակությունը, ներդրումների ծավալը կկազմի մոտավորապես 30,5 մլրդ յուան (շուրջ 4,66 մլրդ դոլար), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կապիտալի 70 տոկոսը կպատկանի LGD-ին, եւս 30 տոկոսը՝ չինական կողմին»,-նշում Է հրատարակությունը: Նրա տվյալներով՝ LGD-ն պլանավորում Է գործարանը շահագործման հանձնել 2019 թվականի երկրորդ կեսին: Արտադրության ծավալը կկազմի ամսական 60 հազար դիսփլեյ. դրանք նախատեսված կլինեն լայնաֆորմատ հեռուստացույցների եւ Էլեկտրոնային գովազդային Էկրանների արտադրության համար:

Ինչպես նշում Է «21 Ցզինցզիվան»-ը, նախագիծն արդեն արժանացել Է Կորեայի Հանրապետության կառավարության հավանությանը: Այս նախագիծը կդառնա LGD-ի OLED-դիսփլեյների առաջին արտասահմանյան հավաքման գիծը եւ նրա երկրորդ ձեռնարկությունը Գուանչժոուում: 2014 թվականին ընկերությունն այնտեղ շահագործման Է հանձնել 8,5 սերնդի հեղուկաբյուրեղային պանելների արտադրության գործարանը:

AVC չինական ընկերության գնահատմամբ, 2017 թվականի արդյունքներով՝ աշխարհում OLED-դիսփլեյների վաճառքները տարեկան արտահայտությամբ կաճեն 78 տոկոսով եւ կհասնեն 1,5 մլն միավորի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am