Արցախի նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

13:23, 23 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է «Սահմանադրական դատավարության մասին» ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»¸ «ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»¸ «ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»¸ «ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության զինանշանի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»¸ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգի մասին»»Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»¸ «Լեռնային ՂարաբաղիՀանրապետության դրոշի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելումասին»¸ «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալականերաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»Արցախի Հանրապետության օրենքները։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:


© 2009 ARMENPRESS.am