Ռեփեր Քենդրիք Լամարը երգել Է սիրո մասին եւ փայլազարդեր շաղ տվել մերկ կնոջ վրա

16:33, 22 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հիփ-հոփ կատարող Քենդրիք Լամարը թողարկել Է LOVE. թրեքի հոլովակը՝ Zacari արտիստի մասնակցությամբ: Հոլովակը հրապարակված Է ռեփերի YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեսանյութը ներկայացնում Է քնարական հերոսի՝ կնոջ հետ ունեցած ռոմանտիկ հարաբերությունների պատմությունը: Հոլովակում նրանք տրվում են սիրային հաճույքներին, վիճում են եւ ամանեղեն ջարդում խոհանոցային նույն սեղանի շուրջը: Հոլովակի միջնամասի կադրերում աղջկան ցուցադրում են մերկացած եւ վրան փայլազարդեր շաղ տված:


© 2009 ARMENPRESS.am