Պրոֆեսիոնալ ռինգում մենամարտելիս ոճս փոխվում է. Արամ Ավագյան

15:43, 21 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Արամ Ավագյանի կարծիքով, պրոֆեսիոնալ ռինգում յուրաքանչյուր մենամարտից հետո մարզիկը կատարելագործվում է:

«Վերջին մենամարտից առաջ հավաք անցկացրեցինք Ծաղկաձորում և լավ մարզավիճակում էինք: Մարզումների ընթացքում հղկել էինք մեր ունակությունները: Լավ մարզավիճակում էի, այդ ամենի հետ նաև ռինգում մարզչիս խորհուրդները լսելով՝ ճիշտ կատարեցի իմ առջև դրված խնդիրը: Դեռևս առաջիկա անելիքների մասին ոչինչ հայտնի չէ: Առաջին մենամարտիցս հետո ամեն մի մենամարտում զգում եմ, որ ոճս փոխվում է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ավագյանը:

Արամ Ավագյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 6 մենամարտ, որոնցից 6-ում էլ հաղթել է, իսկ 4-ում մրցակցին գերազանցել նոկաուտով:


© 2009 ARMENPRESS.am