Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդականին

13:38, 21 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ֆիլիպ Էտյենի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր։

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Էտյենը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։


© 2009 ARMENPRESS.am