ԱԺ արտահերթ նիստ. քվեարկության կդրվի Դատական օրենսգիրքը

11:07, 21 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում շարունակվում է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  գրանցվել է 96 պատգամավոր: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:

Դեկտեմբերի 20-ի նիստում խորհրդարանը քննարկել է 5 օրենսդրական նախաձեռնություն, որոնք քվեարկության կդրվեն դեկտեմբերի 21- նիստում: Առաջին ընթերցմամբ ընդունելու համար քվեարկության կդրվի նաև Դատական օրենսգիրքը:

Քվեարկություններից հետո պատգամավորները երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար կքննարկեն մի շարք օրենքների նախագծեր:  


© 2009 ARMENPRESS.am