ՃՇՀԱՀ-ն շնորհավորել է «Արմենպրես»-ի հիմնադրման 99-ամյակը

20:49, 18 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը շնորհավորել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը հիմնադրման 99-ամյակի կապակցությամբ: ՃՇՀԱՀ մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանն իր շնորհավորանքում գրել է.

«99 տարի, ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե թողարկել և գրեթե աշխարհով մեկ տարածել տեղեկատվություն, լինել իրադարձությունների կիզակետում և մնալ այսքան երիտասարդ, այսքան եռանդուն, լի նոր գաղափարներով՝ կարող են միայն բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող նվիրյալները:

Ալևոր երիտասարդ «Արմենպրես» լրատվական գործակալությունը միշտ էլ կարողացել է պահպանել իր ուրույն դիմագիծը, լինելով առաջատարը: Լրատվական դաշտում շատ կարևոր է տեղեկատվության արագ և անաչառ լուսաբանումը: Սրանով է պայմանավորված, որ «Արմենպրես»-ի լրատվությանը վստահում են աշխարհի առաջատար լրատվական գործակալությունները, ինչպիսիք են «ՏԱՍՍ», «Ռոյթեր»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ն, «Բի-բի-սի»-ն և շատ այլ լրատվական խոշոր գործակալություններ: Դա նշանակում է, որ «Արմենպրես»-ը անցել է և դարերի և միջազգային լրատվական հսկաների վստահության փորձությունը:

  Դեկտեմբերի 18-ը ոչ միայն «Արմենպրես»-ի, այլ կարելի է ասել ՀՀ լրատվական «ընտանիքի» օրն է, քանի որ 1918-ին հիմնադրված այդ գործակալությունից են սերմել և տարածում ստացել Հայաստանյան լրագրությունը:

  Սրտանց շնորհավորում եմ «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանին և գործակալության ողջ անձնակազմին իրենց և մեր «Արմենպրես»-ի ծննդյան առթիվ: Ցանկանում եմ նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ»:


© 2009 ARMENPRESS.am