Արսեն Ջուլֆալակյանը դարձել է Ֆրանսիայի առաջնության բրոնզե մեդալակիր

16:12, 18 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը դարձել է Ֆրանսիայի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Գերմանական և իրանական առաջնություններում ոսկե մեդալ նվաճելուց հետո դարձա մեդալակիր Ֆրանսիայի առաջնությունում` նվաճելով բրոնզե մեդալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իր ֆեյսբուքի էջում գրել է Ջուլֆալակյանը:

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը հաղթել է իր բոլոր գոտեմարտերում:


© 2009 ARMENPRESS.am