«Արմենպրես»-ն առանձնանում է իր պրոֆեսիոնալ աշխատաոճով. Վահան Մարտիրոսյանը շնորհավորել է հայկական ամենահին գործակալությանը

10:40, 18 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը շնորհավորել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը 99-ամյա տարեդարձի առիթով: Նախարարը նշել է, որ «Արմենպրես»-ն առանձնանում է իր պրոֆեսիոնալ աշխատաոճով: «Ուրախ եմ, որ հայկական լրատվադաշտում իր ուրույն տեղն ունի «Արմենպրես» լրատվական գործակալությունը: Այն ինչպես շատերի, ինձ համար ևս տեղական և միջազգային լուրերի փոխանցման վստահելի աղբյուր է և առանձնանում է իր պրոֆեսիոնալ աշխատաոճով:

Շնորհավորում եմ «Արմենպրես» լրատվական գործակալության ներկա և նախկին աշխատակիցներին՝ հիմնադրման 99-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ցանկանում եմ աշխատանքային  և ստեղծագործական եռանդ, բարի ու դրական իրադարձություններ լուսաբանելու առավել շատ առիթներ, նույնպիսի անաչառությամբ, օպերատիվությամբ և ճշգրտությամբ շարունակեք ձեր գործունեությունը»,-նշել է Վահան Մարտիրոսյանը:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: 


© 2009 ARMENPRESS.am