Դաղստանում հակաահաբեկչական գործողության ռեժիմը հանվել է

15:08, 17 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաղստանի Գուբդեն գյուղում հակաահաբեկչական գործողության ռեժիմը (ՀԳՌ) հանվել է, հայտնել են հանրապետության ազգային հակաահաբեկչական կոմիտեում (ԱՀԿ)։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նշված ռեժիմը գյուղում հայտարարվել էր դեկտեմբերի 16-ին, երբ անվտանգության մարմինները ստացել են տեղեկություններ այն մասին, որ առանձնատներից մեկում հանցագործներ են գտնվում, որոնք կասկածվում են ահաբեկչական ուղղվածության հանցագործություններ կատարելու մեջ։ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության հատուկ նշանակության ուժերով արգելափակվել է այն տունը, որտեղ թաքնվում էր հանցագործների խումբը, մոտակա տների բնակիչները տարհանվել են։

Դեկտեմբերի 17-ի առավոտյան լույսը բացվելուն պես հակաահաբեկչական գործողությունը մտել է ակտիվ փուլ։ Ոչնչացվել է երկու զինյալ և խմբի պարագլուխը։ Նրանցից մեկի ինքնությունը նախնական հաստատվել է։ ԱՀԿ-ի օպերատիվ շտաբում առկա տվյալներով՝ նա Ալիհաջի Խամուտաևն է, որն անլեգալ դրության է անցել  2011 թվականին։ Նա սպանել է 8 մարդու, հարձակում գործել ՌԴ ՆԳՆ ստորաբաժանումներից մեկի շարասյան վրա։

Տեղում հայտնաբերվել է հրազեն, զինամթերք և նռնակներ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ և իրավապահների շրջանում կորուստներ չկան։





© 2009 ARMENPRESS.am