ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ
14:15, 17 Դեկտեմբեր, 2017ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում դեկտեմբերի 17-ի ցերեկը, դեկտեմբերի 18-19-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 20-22-ը, ժամանակ առ ժամանակ, շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, դեկտեմբերի 20-22-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագություն:
Օդի ջերմաստիճանը 17-19-ն էապես չի փոխվի, դեկտեմբերի 20-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-19-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 20-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
© 2009 ARMENPRESS.am