Այրվել է Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պահակի վագոն-տնակի ներսի երեսպատումը

13:13, 17 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 16-ին, ժամը 21:02-ին տեղեկություն է ստացել, որ Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում՝ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտակայքում, այրվում է կրպակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պահակի վագոն-տնակում:

Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:19-ին, մարվել` 21:40-ին: Այրվել է վագոն-տնակի ներսի երեսպատումը (մոտ 36 քմ):

 


© 2009 ARMENPRESS.am