Տղամարդը որոշել է սրճարանում 20 մլն ռուբլիով բիթքոիններ գնել և զրկվել է իր ունեցվածքից

15:44, 16 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձինք ոմն տղամարդուց, ով ցանկացել է կրիպտոարժույթ գնել` հափշտակել են 20 մլն ռուբլի և թաքնվել են: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով lenta.ru-ն:

Տղամարդը որոշել է գնել բիթքոիններ և հանդիպել է վաճառողների հետ Մոսկվայի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկում: Կրիպտոարժույթի համար նա վաճառողներին հանձնել է 300 հազար եվրո և 50 հազար ԱՄՆ դոլար (մոտ 20 միլիոն ռուբլի): Չարամիտները վերցրել են գումարը, սակայն չեն կատարել գործարքի իրենց մասը և անհետացել են:

Տուժողը դիմել է ոստիկանություն: Ներկա պահին իրավապահ մարմինների աշխատակիցները փնտրում են խարդախներին:

CoinMarketCap ծառայության տվյալներով՝ մեկ բիթքոինն արժե 17. 969 դոլար:


© 2009 ARMENPRESS.am