Ներկայացվել է «Պեկին-2022» ձմեռային Օլիմպիական խաղերի լոգոտիպը

10:54, 16 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Պեկին-2022 խաղերի կազմակերպիչներ հանրության դատին են հանձնել 24-րդ ձմեռային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի լոգոտիպը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լոգոտիպի վերջին հատվածը ներկայացնում է չմշկասահոդների շարժը, իսկ ներքևինը` դահուկորդների մեջքը: Իսկ միջնամասի ժապավենը` լեռներն են: Իսկ գույներից կապույտը խորդանշում է ձյունը, երազանքը և սառույցը, կարմիրը և դեղինը սպորտի կիրքը և երիտասարդությունը:

24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը կկայանան 2022 թվականի փետրվարի 4-20-ը: Ձմեռային օլիմպիական մայրաքաղաք դառնալու համար հայտեր էին ներկայացրել ղազախակն Ալմաթին և հենց Պեկին:


© 2009 ARMENPRESS.am